«Վայոց ձոր» բժշկական կենտրոնում հիվանդի հարազատը ծեծի է ենթարկել 2 բժշկի․ Shamshyan.com

Նոյեմբերի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Վայոց ձոր» բժշկական կենտրոնում հիվանդի հարազատը ծեծի է ենթարկել 2 բժշկի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 02։15-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոն Վայոց ձորի մարզի բնակիչ 20-ամյա Էրիկ Բ․-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխել է իր հորեղբորը՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 47-ամյա Մանուկ Բ․-ին։ Բժշկական կենտրոնի ընդունարանի մուտքի դռան մոտ կանգնելու և հորեղբորը պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու հարցի շուրջ վիճաբանություն է սկսվել Էրիկ Բ․-ի և ընդունարանի հերթապահ բժիշկ 31-ամյա Հակոբ Գ․-ի միջև։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment