Մարդկանց միավորելու և փոխըմբռնման հարթակ. ՌԴ–ում ավարտվել են Հայաստանի մշակույթի օրերը

Բաժանորդագրվել

Մշակույթի օրերի ծրագիրն ընդգրկել է արվեստի տարբեր ուղղություններ, հնչել է ջազ և դասական երաժշտություն, ցուցադրվել են ներկայացումներ։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանում ավարվել են Հայաստանի մշակույթի օրերը` ամփոփելով դրանք Մոսկվայի «Զարյադյե» համերգասրահում տեղի է ունեցած գալա համերգով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Միջոցառմանը ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որն արժևորել է մշակույթի դերը՝ որպես մարդկանց միավորելու, փոխըմբռնման, վստահության և ժողովուրդների մտերմության ու մշակութային երկխոսության նոր հարթակներ բացահայտելու եզակի հնարավորություն։
«Հայաստանի մշակույթի օրերը Ռուսաստանում կարևոր հնարավորություն են՝ ռուսաստանյան հանրությանը ներկայացնելու հայկական արվեստի հարստությունն ու բազմազանությունը, մեր ազգային մշակույթի ինքնատիպությունը, դրա խոր պատմական արմատներն ու ժամանակակից ստեղծագործական որոնումները»,– նշել է նախարարը։
Մշակույթի օրերի ծրագիրն ընդգրկել է արվեստի տարբեր ուղղություններ, արդ թվում՝ Հայաստանի «Բարեկամություն» պարի պետական անսամբլի ելույթը, Երևանի պետական մնջախաղի թատրոնի «Օֆֆլայն» ներկայացումը, Ստանիսլավսկու անվան Երևանի պետական ռուսական դրամատիկական թատրոնի «Առյուծը ձմռանը» ներկայացումը, Հայաստանի պետական ջազ նվագախմբի և դաշնակահարուհի Անահիտ Դիլբարյանի համերգները:

Leave a comment