Ինչու՞ Կիպրոսի ղեկավարները չեն ճանաչում Հյուսիսային Կիպրոսի «թուրքական հանրապետությունը», Սերբիան չի ճանաչում՝ Կոսովոյի, Վրաստանը՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը, իսկ Փաշինյանն ո

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հայ հասարակության դերակատարմանն է անդրադարձել՝  երկրի համար վճռորոշ հարցերում։

Նրա հրապարակման մեջ նշվում է․

«Ով ականջ ունի, թող լսի…

Ինչու՞ Կիպրոսի ղեկավարները չեն ճանաչում Հս.Կիպրոսի «թուրքական հանրապետությունը», Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, Վրաստանը չի ճանաչում Աբխազիայի ու Հվ. Օսիայի անկախությունը, իսկ Փաշինյանն ու ՔՊ-ն Արցախը ճանաչեցին «Ադրբեջանի մաս»։

Որովհետև Սերբիայում, Կիպրոսում ու Վրաստանում հասարակությունը, ամենայն հավանականությամբ, շամպայնի «պրոբկի» նման կթռցներ այն ղեկավարնեին, որոնք դա կանեին։

Իսկ մեր երկրում 2021-ին և 2026-ին Արցախն «Ադրբեջանի մաս» ճանաչած ուժը մնաց իշխանության, խախտումներով ու ռեպրեսիաներ կիրառելով, բայց «վերընտրվեց»։

Նիկոլիզմը հետևանքն է, խնդիրը նաև մեր մեջ է, այն հասարակության, որն, ըստ էության, հարմարվում է և՛ Արցախի կորստի, և՛ հազարավոր զոհերի, և՛ ՀՀ-ի 240 քառ.կմ տարածքի օկուպացման հետ։

Անշուշտ, այստեղ մեղքի բաժին ունենք նաև մենք՝ ընդդիմության ներկայացուցիչներս, որ չենք կարողանում ներկայացնել համոզիչ այլընտրանքային ու իրատետական արժանապատիվ խաղաղության դոկտրին։

Ասում ենք՝ դաշնակից չունենք։

Դժվար էլ ունենանք, եթե էս խելքին լինենք։

Ո՞վ կդաշնակցի նրա հետ, ով ճանաչում է Արցախն «Ադրբեջանի մաս»։

Հպարտանում ենք, թե առաջին քրիստոնյա պետությունն ենք, բայց սիրո փոխարեն ատելություն, նախանձ ու հայհոյանք ենք տարածում։

Քրիստոնեությունը  սեր է, համերաշխություն ու նահատակություն է՝ հանուն հայրենիքի, ընտանիքի ու հավատակից եղբոր։

Իհարկե, գլխավոր մեղավորն ու պատասխանատուն գործող վարչակարգն է։

Բայց մինչև մենք պետության ու հայրենիքի շահն առնվազն մեր անձնական շահին հավասար չպաշտպանենք, մենք արժանի չենք լինելու ո՛չ անկախության, ոչ էլ՝ ազատության ։

Հասարակությունն է որոշողը, թե ինչպիսի պետությունում է ուզում ապրել։

Մեր գլխավոր առաքելությունն էլ պետք է լինի բացատրել, որ Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից, մենք սահուն վիլայեթացման ենք գնալու։

Ով ականջ ունի, թող լսի:

Հ.Գ.Մենք ենք մեր դժբախտությունների պատճառը։

Գարեգին Նժդեհ»

Leave a comment