ԵԱՏՄ-ում ևս կարող են «մոգոնել» Հայաստանի անդամակցության սառեցման գործընթաց. Նաիրի Սարգսյան

https://arm.sputniknews.ru/20261113/eatm-um-evs-karvogh-en-mvogvonel-hajastani-andamakcutjan-sarecman-gvortsyntac-nairi-sargsjan-109328070.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0d/109321268_217:0:1636:1064_1920x0_80_0_0_b28388ef72e46ca266949328518a7259.png.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, նաիրի սարգսյան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, видео

տեսանյութեր, նաիրի սարգսյան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, видео

ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության հարցերը փոխկապակցված են, և անվտանգային կառույցում գործընթացների սառեցումը կարող է հանգեցնել համանման քայլի նաև տնտեսական միությունում։ «Աբովյան Time»-ի եթերում նման տեսակետ հայտնեցտնտեսագետ Նաիրի Սարգսյանը։

Նա հիշեցրել է, որՌուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները՝ ընդհուպ մինչև փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, բացահայտ խոսել են այս երկու կառույցների կապի մասին՝ ձևակերպելով, որ ՀԱՊԿ-ն այն ռազմավարական խորքն է, որի դիմաց վճարում են ԵԱՏՄ-ով։

«Ինչո՞ւ պետք է թողնեն Հայաստանին տնտեսական միության անդամության կազմում, ինչո՞ւ պետք է Հայաստանին անընդհատ օգուտներ այդպես վճարեն։ Ռուսաստանը, որպես պետություն, ինչո՞ւ պետք է իր ամբողջ ֆինանսական միջոցներն ուղղի դեպի Հայաստան՝ մի դեպքում արտահանման տեսքով, հաջորդ դեպքում՝ տրանսֆերտների, հաջորդ դեպքում՝ վառելիքաէներգետիկ, այդ թվում՝ հանքահումքային ռեսուրսների տեսքով։ Չի կարող ուղղակի այդպիսի բան լինել»,- նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ գործող իշխանությունների քայլերին ի պատասխան՝ ԵԱՏՄ-ն կարող է կիրառել նույն գործիքակազմը։

«Եթե Հայաստանի գործող կառավարությունը մոգոնեց ՀԱՊԿ-ի անդամակցության սառեցման գործընթաց, ապա ԵԱՏՄ-ն կարող է մոգոնել, բառիս բուն իմաստով, Հայաստանի անդամակցության սառեցման գործընթաց ԵԱՏՄ-ի շրջանակներում արդեն։ Եթե անվտանգային ընտանիքում չկա, ապա տնտեսական ընտանիքում ևս չի կարող լինել»,- հավելեց տնտեսագետը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում որոշում է կայացվել Հայաստանին զրկել կազմակերպությունում ձայնի և պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից։

Leave a comment