Երևանում բնակարանների վաճառքի ծավալը 2026 թ. հունվար–սեպտեմբերին աճել է ավելի քան 40%–ով

https://arm.sputniknews.ru/20261113/erevanum-bnakaranneri-vatsharqi-tsavaly-2026-t-hunvarseptemberin-atshel-e-aveli-qan-40vov–109326722.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/13/96004387_89:0:1512:1067_1920x0_80_0_0_97879fe5d37eb87ed701fc4316d4c246.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բնակարան, անշարժ գույք, երևան, մարզ, գներ, инфографика

բնակարան, անշարժ գույք, երևան, մարզ, գներ, инфографика

Բաժանորդագրվել

Երևանի գրեթե բոլոր թաղամասերում բնակարանների գները շարունակում են կտրուկ աճել (ավելի քան 20%–ով)։ Աճել է նաև Երևանից ոչ հեռու գտնվող գյուղերում կառուցվող նոր բարձրահարկ շենքերի բնակարանների վաճառքի ծավալը։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Երևանում բնակարանների վաճառքի գործարքների քանակը 2026 թվականի հունվար–սեպտեմբերին (2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ) աճել է 42%–ով։ Այս մասին են վկայում ՀՀ կադաստրի կոմիտեի տվյալները։ Ավելի քան 30%–ով աճել է բնակարանների վաճառքը մարզերում, ինչպես նաև աճել է առանձնատների վաճառքը և Երևանում, և մարզերում։

Ավելի քան 40%–ով աճել է Երևանում հողատարածքների վաճառքը։

Աճել է գյուղերում բազմահարկ շենքերի բնակարանների վաճառքը։ Երևանից ոչ հեռու գտնվող որոշ գյուղերում քաղաքային տիպի թաղամասեր են «աճում»։Դա պայմանավորված է նրանով, որ մայրաքաղաքից դուրս դեռ կարելի է բնակարան գնել հիփոթեքային վարկով՝ եկամտահարկի վերադարձով։ Մայրաքաղաքին մոտ գտնվող գյուղերը պաշտոնապես համապատասխանում են այս չափանիշին, որը գրավում է կառուցապատողներին և գնորդներին։

Գյուղական բնակավայրերում գրանցվում է միայն գործարքների ընդհանուր թիվը (առանց առքուվաճառքի, վարձակալության, ժառանգության և այլն), որոնց թիվը, սակայն, նույնպես աճել է գրեթե 40%–ով։ Նշենք, որ Երևանին սահմանակից մարզերում եկամտահարկի արտոնությունը դադարում է գործել 2027 թվականից, ուստի, ամենայն հավանականությամբ, գնորդների մոտ աժիոտաժային պահանջարկ է առաջացել։

Համապատասխանաբար, արագացված տեմպերով շարունակում են աճել նաև բնակարանների գները։ Երևանի գրեթե բոլոր շրջաններում տարվա ընթացքում դրանք աճել են մոտ 20%–ով, իսկ որոշ տեղերում` նույնիսկ ավելի շատ (բացառություն է կազմել մայրաքաղաքի կենտրոնը, որտեղ գներն առանց այդ էլ շատ բարձր են)։

Մարզերում բնակարանների գները նույնպես նկատելիորեն աճում են, սակայն ավելի դանդաղ, քան Երևանում, միևնույն ժամանակ` շատ ավելի արագ, քան երկրի ընդհանուր գնաճը։ Ի դեպ, ինչպես Երևանի Կենտրոնի դեպքում, այնպես էլ մարզերի ամենաթանկ քաղաքներում աճը դանդաղել է։ Այնուամենայնիվ, մարզային թոփ 10 քաղաքից 8–ում բնակարաններն արդեն իսկ ավելի թանկ են, քան, օրինակ` Նուբարաշենում՝ Երևանի «ամենաէժան» թաղամասում։

Այս տարվա 2–րդ եռամսյակի համեմատ տասնյակը գրեթե չի փոխվել` նախկինի պես գերակշռում են Երևանին մոտ քաղաքները, և տասնյակում չկան Գյումրին ու Վանաձորը (Հայաստանի 2–րդ և 3–րդ խոշոր քաղաքները): Հեռավոր քաղաքներից տասնյակում շարունակում է մնալ միայն Սյունիքի մարզկենտրոն Կապանը (զարգացած լեռնահանքագործության հաշվին): Մարզային թանկ քաղաքների ցանկի 11–րդ տեղումՍյունիքի մեկ այլ քաղաք է՝ Գորիսը։

Մարզերում գները, ամենայն հավանականությամբ, աճել են նաև բնակարանային սերտիֆիկատների ծրագրի հաշվին, որոնք սկսել են տրամադրել Արցախից բռնի տեղահանվածներին:

Leave a comment