ԱԷՄԳ-ն չգիտի Իրանում ավելի քան 400 կիլոգրամ հարստացված ուրանի գտնվելու վայրը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) մինչ օրս տեղեկություն չունի Իրանում ավելի քան 400 կիլոգրամ հարստացված ուրանի գտնվելու վայրի մասին։ Այս մասին նշվել է Վիեննայում հրապարակված՝ Իրանի վերաբերյալ ԱԷՄԳ տեխնիկական զեկույցում։

«Տեղեկատվության բացակայությունը և այն նյութերի ստուգման նպատակով օբյեկտներ մուտք գործելու թույլտվության մերժումը, որոնք կարող են օգտագործվել նաև ռազմական նպատակներով, լուրջ մտահոգության առիթ են։ Իրավիճակը պետք է կարգավորվի հնարավորինս սեղմ ժամկետներում», – նշվել է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, գործակալությունում ընդգծել են, որ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ և Իսրայելի հասցրած հարվածներն աննախադեպ իրավիճակ են ստեղծել։ Այդուհանդերձ, ԱԷՄԳ-ում չափազանց կարևոր են համարում երկրում տեսչական ստուգումների հնարավորինս շուտ վերսկսումը։

NEWS.am

Leave a comment