https://arm.sputniknews.ru/20261113/chinastanum-ampvopvel-e-aram-khachatrjani-anvan-eritasardakan-mijazgajin-erkrvord-mrcujty-109323798.html
Չինաստանում ամփոփվել է Արամ Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթը
Չինաստանում ամփոփվել է Արամ Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթը
Sputnik Արմենիա
Չինաստանում Խաչատրյանի անվան մրցույթներն անցկացվում են 2023 թվականից, իսկ Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային առաջին մրցույթը տեղի է ունեցել 2024… 13.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-13T18:38+0400
2026-11-13T18:38+0400
2026-11-13T18:38+0400
արամ խաչատրյան
մրցույթ
չինաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0d/109322360_0:78:1500:922_1920x0_80_0_0_9e2d62df1fd503bff99847d1295a7887.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Չինաստանում անցկացվող Արամ Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթն ամփոփվել է Չինաստանի ազգային օպերային թատրոնում կայացած գալա համերգով և մրցանակաբաշխությամբ։Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ-ն։Միջազգային նախընտրական փուլերից և Պեկինում անցկացած եզրափակիչ փուլից հետո հայտնի են դարձել մրցույթի հաղթողներն ու դափնեկիրները։Մրցույթի չորս հիմնական մասնագիտական անվանակարգերում հաղթող են ճանաչվել Չժաո Յույույը (ալտ), Նիու Չժենհաոն (թավջութակ), Գուո Ֆեննինգը (ջութակ) և Էլենա Բաթայեն (դաշնամուր)։Եզրափակիչ փուլում մասնակիցները հանդես են եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։Չինաստանում Խաչատրյանի անվան մրցույթներն անցկացվում են 2023 թվականից, իսկ Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային առաջին մրցույթը տեղի է ունեցել 2024 թվականին։Մրցույթին զուգահեռ անցկացվել է նաև «Խաչատրյանի անվան երիտասարդական երաժշտական շաբաթը»՝ ներառելով վարպետության դասեր, կրթական ծրագրեր և համերգներ։
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0d/109322360_84:0:1417:1000_1920x0_80_0_0_a9f26524444c4af54545ae8e5fcbc5a8.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ խաչատրյան, մրցույթ, չինաստան
արամ խաչատրյան, մրցույթ, չինաստան
Բաժանորդագրվել
Չինաստանում Խաչատրյանի անվան մրցույթներն անցկացվում են 2023 թվականից, իսկ Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային առաջին մրցույթը տեղի է ունեցել 2024 թվականին։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Չինաստանում անցկացվող Արամ Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթն ամփոփվել է Չինաստանի ազգային օպերային թատրոնում կայացած գալա համերգով և մրցանակաբաշխությամբ։
Տեղեկությունը հայտնում է
ԿԳՄՍՆ-ն։
Միջազգային նախընտրական փուլերից և Պեկինում անցկացած եզրափակիչ փուլից հետո հայտնի են դարձել մրցույթի հաղթողներն ու դափնեկիրները։
«Մրցույթն այս տարի առանձնացել է աշխարհագրական լայն ընդգրկմամբ։ Հուլիսից սեպտեմբեր անցկացված միջազգային նախընտրական փուլին հաջորդել են տարածաշրջանային փուլեր Եվրոպայում, Ասիայում, Հայաստանում և Չինաստանի մի շարք շրջաններում։ Մրցույթն անցկացվել է հինգ անվանակարգում՝ դաշնամուր, ջութակ, ալտ, թավջութակ և կամերային անսամբլ։ Մրցույթի մասնակիցների ելույթներին հնարավորություն է տրվել հետևելու նաև առցանց՝ ուղիղ հեռարձակմամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Մրցույթի չորս հիմնական մասնագիտական անվանակարգերում հաղթող են ճանաչվել Չժաո Յույույը (ալտ), Նիու Չժենհաոն (թավջութակ), Գուո Ֆեննինգը (ջութակ) և Էլենա Բաթայեն (դաշնամուր)։
Եզրափակիչ փուլում մասնակիցները հանդես են եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Չինաստանում Խաչատրյանի անվան մրցույթներն անցկացվում են 2023 թվականից, իսկ Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային առաջին մրցույթը տեղի է ունեցել 2024 թվականին։
Մրցույթին զուգահեռ անցկացվել է նաև «Խաչատրյանի անվան երիտասարդական երաժշտական շաբաթը»՝ ներառելով վարպետության դասեր, կրթական ծրագրեր և համերգներ։