Արսեն Գևորգյանին կալանավորած դատավորը ինքնաբացարկ է հայտնել

https://arm.sputniknews.ru/20261113/arsen-gevvorgjanin-kalanavvorats-datavvory-inqnabacark-e-hajtnel-109324138.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0a/16/94947375_99:0:1203:828_1920x0_80_0_0_8be63c9d47bcfc179bc5e62ef0491ee7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, դատավոր, ինքնաբացարկ, արսեն գևորգյան, արամ գրիգորյան

հայաստան, դատավոր, ինքնաբացարկ, արսեն գևորգյան, արամ գրիգորյան

Բաժանորդագրվել

Դատավորը նշել է, որ ստեղծված իրավիճակը կարող է կասկածի տակ դնել գործի դատական քննության օբյեկտիվությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը, որը երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի ավագանու ցուցակը գլխավորած Արսեն Գևորգյանի նկատմամբ, ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» համակարգից։

Դատավորը որոշումը կայացրել է նոյեմբերի 11-ին։ Նա պատճառաբանել է, որ Գևորգյանի մահվանից հետո հրապարակային հայտարարություններում կասկածի տակ են դրվել ինչպես կալանավորման որոշման օրինականությունը, այնպես էլ իր անաչառությունը։

«Թեև գտնում եմ, որ կարող եմ տվյալ վարույթի ընթացքում լինել անկողմնակալ, սակայն վերը վկայակոչված հանգամանքները կարող են ողջամիտ կասկած հարուցել անաչառ դիտորդի մոտ»,– նշել է դատավորը։

Նա եզրակացրել է, որ ստեղծված իրավիճակը կարող է կասկածի տակ դնել գործի դատական քննության օբյեկտիվությունը և կայացվելիք դատական ակտերի արդարացիությունը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում անցկացված խուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել։ Հաջորդ օրը ՀՀ հակակոռոպցիոն կոմիտեն հայտնեց, որ նրանցից 10-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը, կալանավորվածների թվում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։
46–ամյա Արսեն Գևորգյանը նոյեմբերի 10–ին մահացավ կալանավայրում։ Նրա մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։

Leave a comment