Հայաստանն ու Ադրբեջանը չեն միացել Դուբլինում ներկայացված հակառուսական փաստաթղթին։
Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ֆրանսիայի առաջարկած փաստաթուղթը սահմանում է եվրոպական անվտանգության հիմնական սկզբունքները և պարունակում է մեղադրանքներ Մոսկվայի հասցեին՝ հիբրիդային գործողությունների ակտիվացման վերաբերյալ։
Փաստաթղթում անդրադարձ է կատարվում նաև ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերին։
Նախաձեռնությանն աջակցել են Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան, Իսպանիան և եվրոպական ևս 35 երկրներ։