«Եթե ասում ենք՝ բոլշևիկներ, Հիտլեր կամ… այդպես մենք կհասնենք հասարակության վայրենացմանը։ Այդ վայրենացումը գնում է, ընթանում է: Ես համոզված եմ։ Մենք, փաստորեն, ունենք այսօր ավելի հետամնաց, անկարգ հասարակություն, քանի դեռ աղջիկները Էջմիածնում իրար դանակահարում են։ Մենք ունենք, ինչպես ընդունված է ասել, շատ ավելի համակարգային, խորքային խնդիրներ, և մենք չպետք է շարունակենք մեր ուսումնասիրությունները զուտ դասական կուսակցությունների ուսումնասիրության տրամաբանությամբ»,- ԱՊՀ ՄԽՎ ժողովրդավարության զարգացման միջազգային ինստիտուտի երևանյան մասնաճյուղի կազմակերպված «Կուսակցությունը, որպես ժողովրդավարական հասարակությունում ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորման եւ արտահայտման սուբյեկտ» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ կարծիք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Բանախոսի գնահատմամբ, եթե 1990-ականներին հասարակական գիտակցությունը, քաղաքացիական հասարակությունը հստակ կանգնած էր քաղաքակրթության բարձրացման, ժողովրդի շահերի պաշտպանության կողքին, այսօր մենք դա չունենք։ Նորագույն տեխնոլոգիաների զարգացումը, ինչը նաեւ հաճախ բերում է մանիպուլյացիաների, Լարիսա Ալավերդյանի կարծիքով, պահանջում է էթնոհոգեբանության լուրջ, գիտական ուսումնասիրություններ կատարել։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: