Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

Հասարակություն

13.11.2026 | 14:31

Նոյեմբերի 9-ին Երևանի Օղակաձև զբոսայգում ձերբակալվել է սպանության փորձի և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով հետախուզվող 48-ամյա տղամարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 8 փամփուշտով լիցքավորված «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ։

ՆԳՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում նոյեմբերի 9-ին մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգում ձերբակալել և վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 48-ամյա մի տղամարդու։ Հոկտեմբերի 13-ից նա հետախուզվում էր սպանության փորձի և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

48-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով։

Նախաքննությունը շարունակվում է։

Leave a comment