Ընդդիմադիր պատգամավորները պահանջում են հրատապ նիստ գումարել կալանավորումների ու ՔԿՀ-ներում մահվան դեպքերի վերաբերյալ
Ընդդիմադիրներ 27 պատգամավորներ դիմել են ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանին՝ պահանջելով, որ նոյեմբերի 17-ին մեկնարկելիք նիստում հրատապ քննարկում անցկացվի «Կալանավորումների թվի աճը և կալանավորված անձանց իրավունքների ապահովումը. ՔԿՀ-ներում մահվան դեպքերի վիճակագրությունը, ազատությունից զրկված անձանց պատշաճ բուժօգնության ամտչելիությունը և պահման պայմանները» թեմայով։ Պահանջը ներկայացրած պատգամավորների ներկայացուցիչն է Լիլիթ Գալստյանը։
Ներկայացված դիմումում նշվում է, որ Հայաստանում վերջին 5 տարիներին ՔԿՀ-ներում մահացել է 87 մարդ, որոնցից 4-ն այս տարվա ընթացքում։
«Հարցն հրատապ է ոչ միայն վիճակագրության վաթարացմամբ, այլև ներառյալ այն հանգամանքներով, որ անցնող տարիներին պետության պատասխանատվության ներքո գտնվող ՔԿՀՆ-ներում մահվան դեպքերի քննության արդյունքների վերաբերյալ առկա չէ հաշվետվողականություն, տեսանելի չեն այն բարեփոխումները, որով ապահովվում են ազատությունից զրկված անձանց պատշաճ բուժօգնության իրավունքի իրացումը»,-ասաված է պահանջում։
Ընդդիմադիր պատգամավորները միաժամանակ խնդրահարույց են որակել կալանքը լայնորեն ու կամայական կերպով կիրառելը, ինչն իր հերթին ազդումէ ՔԿՀ-ների ծանրաբեռնվածության, կալանավորված անձանց պահման պատճաշ պայմանների և պատշաճ բուժօգնության իրավունքի ապահովման վրա։
Պահանջով միջնորդել են, որ հարակից զեկուցողներ ներգրավվեն արդարադատության, առողջապահության նախարարներըՔԿԾ պետը, գլխավոր դատախազը, ԲԴԽ նապխագահը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը։