«Առաջ» աջակենտրոն կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Գագիկ Ասատրյանը գրում է. «Սրբուհի Գալյանը հուզվել է, երբ իրեն ասել են՝ տարոսը քո երեխային․․․
Իրապես, երեխաները երբեք չպետք է պատասխան տան ծնողի կատարածի համար, բայց Գալյանը թող մտնի Չախոյան Տարոնի լրատվականն ու տեսնի, թե ֆեյքերի հետևում նստած իրական մարդիկ ինչեր են գրում արդեն մահացածի հետևից։ Ու թող Սրբուհի Գալյանը որպես մայր փորձի պատկերացնել, թե ինչ են զգում Արսեն Գևորգյանի հարազատները, երբ կարդում են այդ քոմենթները։
Սրբուհի Գալյանը թող free news-ի գնելին կանչի իր մոտ ու ասի՝ «ա՛յ տականք, ինչո՞ւ էիր Արմեն Գրիգորյանի՝ դատարանի դահլիճում մահանալուց հետո գրել՝ «վրեն․․․», ի՞նչ կմտածեն իր ընտանիքի անդամները քո տմարդությունից:
Բայց, ո՛չ, Գալյանը դա չի անում, Գալյանը կհուզվի միայն այն ժամանակ, երբ իր ՍԵՓԱԿԱՆ երեխայի մասին թիրախավորող բան կկարդա․․․ Իսկ Գալյանը չի մտածում հազարից ավել էն զավակների մասին, ովքեր զոհվեցին Փաշինյանի կողմից՝ հոկտեմբերի 19-ի զինադադարը խախտելու արդյունքում։ Թե՞ էդ զավակները մայրեր չունեին․․․թե՞ էդ զավակների մայրերը զուրկ են հուզականությունից»։