Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Առնվազն վեց պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածի հարավում՝ Խան Յունիս քաղաքում գտնվող «Նասեր» բժշկական համալիրի ուղղությամբ Իսրայելի ռազմաօդային ուժերի գիշերային հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։
«Հարվածը հասցվել է մասնաշենքի երկրորդ հարկին, որտեղ գտնվում են վիրահատարանն ու վերակենդանացման բաժանմունքը։ Զոհերի թվում են վիրաբույժը, բուժանձնակազմի աշխատակիցներն ու հիվանդները։ Ավելի քան 20 մարդ վիրավորվել է»,- ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ «Նասեր» բժշկական համալիրը պաղեստինյան անկլավի հարավում գործող միակ խոշոր բուժհաստատությունն է, որը սպասարկում էր շուրջ մեկ միլիոն մարդու։