Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ

Քաղաքականություն

12.11.2026 | 11:20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Դուբլիում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կարող են հանդիպել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Երկու երկրների ղեկավարներն էլ մասնակցելու են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովը, որը տեղի կունենա Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում նոյեմբերի 12-ին, կհավաքի եվրոպական պետությունների և կառավարությունների ղեկավարներին՝ քննարկելու ընդհանուր քաղաքական և ռազմավարական հարցեր։

Հիշեցնենք, որ նախորդ գագաթնաժողովը տեղի է ունեցել մայիսին Երևանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment