Քաղաքականություն
11.11.2026 | 18:44
ՀԱՊԿ անդամ երկրները զրկել են Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հաշվի առնելով, որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել կազմակերպության կանոնադրությամբ սահմանված իր պարտավորությունները, առաջարկվել և որոշվել է զրկել ՀՀ-ին ձայնի իրավունքից»,- հայտարարել է նա «Յունաշև Live» տելեգրամ ալիքին տված մեկնաբանության մեջ։
Բացի այդ՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցների որոշմամբ Հայաստանը զրկվել է կազմակերպությունում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից։
Նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Սկզբում գագաթնաժողովն անցկացվել է նեղ կազմով, ապա՝ ընդլայնված ձևաչափով։
Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Մոսկվա են ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Տաջիկստանի և Ղրղզստանի առաջնորդներ Էմոմալի Ռահմոնն ու Սադիր Ժապարովը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի