ՀՀ–ն չարձագանքեց առաջարկին. Զախարովան՝ ՌԴ քաղաքացիներին ձերբակալելու մասին

https://arm.sputniknews.ru/20261111/hhn-chardzaganqec-arajarkin-zakharvovan-rd-qaghaqacinerin-dzerbakalelu-masin-109234059.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0b/109231510_205:0:1645:1080_1920x0_80_0_0_58ef1dce6b0ebe52682341a1a00c89c0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուսաստան, մարիա զախարովա, ձերբակալություն, տեսանյութ, տեսանյութեր, видео

հայաստան, ռուսաստան, մարիա զախարովա, ձերբակալություն, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ տարեսկզբից Հայաստանում օտարերկրյա պետությունների հարցումների հիման վրա Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Երրորդ երկրների պահանջով Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունները լուրջ մտահոգություն են առաջացնում Մոսկվայում։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Արևմտյան մի շարք երկրներ ամբողջ աշխարհում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ իսկական որս են սկսել։ Ցավոք, Հայաստանն այս առումով բացառություն չի դարձել, քանի որ տարեսկզբից հանրապետությունում օտարերկրյա պետությունների համապատասխան հարցումների հիման վրա Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել»,– ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանի քաղաքացիներին առաջադրվող մեղադրանքները հաճախ իրականության հետ որևէ աղերս չունեն։

Զախարովան նշել է, որ ռուսաստանցի դիվանագետները պարբերաբար այցելում են համապատասխան հաստատություններում պահվող իրենց հայրենակիցներին։ Տեղեկություններ կան նաև, որ նրանցից մի քանիսի առողջական վիճակը վատթարացել է։

«Ավելի քան մեկ տարի առաջ հայ գործընկերներին առաջարկեցինք այս խնդրի կարգավորման իրավական տարբերակ՝ համապատասխան երկկողմ համաձայնագրի ստորագրման միջոցով։ Ընդ որում` Երևանի քննարկմանը ներկայացված նախագիծը հաշվի էր առնում նաև հայկական կողմի ցանկությունները։ Բայց մինչ օրս որևէ առարկայական արձագանք չենք ստացել»,– հայտարարել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական իրավիճակի պատանդ։ Նրա խոսքով՝ Մոսկվան շարունակելու է հարցը պահել հատուկ վերահսկողության ներքո և առավելագույն ջանքեր գործադրել ձերբակալված քաղաքացիներին ազատ արձակելու համար։

Հիշեցնենք, որ օգոստոսին ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել էր, որ եթե երրորդ երկրների պահանջով Ռուսաստանի քաղաքացիների պարբերական ձերբակալությունների գործելակերպը շարունակվի, Ռուսաստանը ստիպված կլինի իր զբոսաշրջիկներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան։

Leave a comment