Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով

ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցների որոշմամբ Հայաստանը զրկվել է կազմակերպությունում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն։

«Թեման քննարկվել է, որոշում է ընդունվել… Առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել … ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից», — ասել է Պեսկովը «Յունաշև Live» տելեգրամյան ալիքին տված մեկնաբանությունում։

Ավելի վաղ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր նաև ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանն անցկացվում է չորեքշաբթի Կրեմլում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ։

Leave a comment