Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից և առանցքային պաշտոններ առաջադրելու հնարավորությունից

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովի մասնակիցները որոշում են կայացրել Հայաստանին զրկել կազմակերպությունում ձայնի իրավունքից, ինչպես նաև առանցքային պաշտոններում իր ներկայացուցիչներին առաջադրելու հնարավորությունից։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ այդ միջոցը կիրառվել է ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածին խիստ համապատասխան, քանի որ Երևանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր ֆինանսական պարտավորությունները և դադարեցրել է անդամավճարների փոխանցումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment