ԱՄՆ-ն ցանկանում է Պուտինի հետ քննարկել եվրոպացիներին բանակցություններում ներգրավելու հարցը․ Քուշներ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ ներկայացուցիչները մտադիր են Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել եվրոպական երկրների ներկայացուցիչներին բանակցային գործընթացում ներգրավելու հնարավորությունը։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները։

«Մոսկվայում հանդիպման նպատակներից մեկը փորձելն է պարզել՝ արդյոք կարող ենք եվրոպացիներին ներգրավել այս ձևաչափում՝ այն բազմակողմ դարձնելու համար», – նշել է Քուշները։

Քուշները նաև հայտնել է Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ ամերիկյան կողմի խորհրդակցությունների մասին։ Նրա խոսքով՝ քննարկումներին ներգրավվել են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Գերմանիան և Ֆրանսիան, իսկ կապեր են պահպանվել նաև Նորվեգիայի և Ֆինլանդիայի հետ։

Leave a comment