Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր

Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա բնակավայրի մոտ նոյեմբերի 11-ին ական հետ կապված միջադեպ է տեղի ունեցել։

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության, գլխավոր դատախազության և Ականազերծման գործակալության (ANAMA) մամուլի ծառայությունների հաղորդագրության համաձայն՝ Բարդայի շրջանի բնակիչ, 1984 թվականին ծնված Իսկենդեր Իսմայիլովը իր վարած տրակտորով պայթել է հակատանկային ականի վրա։ Միջադեպի հետևանքով նա ստացել է  տարբեր մարմնական տարբեր վնասվածքներ։

Դեպքի առթիվ քննություն է իրականացվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment