Հանրային հեռուստաընկերությանը հրավիրում ենք հետևողականորեն և նույն ջանասիրությամբ լուսաբանելու դատական նիստերը․ ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հանրային հեռուստատեսությունը եթեր է հեռարձակել ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ավարտին և գործը դատարան ուղարկելուն վերաբերող ռեպորտաժ։

Հեռարձակված նյութը պատրաստվել և հանրությանը է մատուցվել միակողմանի՝ առանց որևէ կերպ լսելու կամ ներառելու մեղադրվող կողմի դիրքորոշումն ու հիմնավորումները, ինչը ոչ այլ ինչ է, քան ուղղորդված տեղեկատվական ներգործություն և հասարակությանը միտումնավոր մոլորեցնելու փորձ:

Հաշվի առնելով այս մոտեցումը՝ Հանրային հեռուստաընկերությանը հրավիրում ենք հետևողականորեն և նույն ջանասիրությամբ լուսաբանելու դատական նիստերը, որոնց ընթացքում, վստահ ենք, այս անհիմն մեղադրանքն ամբողջությամբ հերքվելու է դատարանում»:

Leave a comment