Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններ․ ինչ են հայտարարել կողմերը

Ռուսաստանն այս կամ այն ​​կերպ հետ կվերադարձնի ռուսական հողի յուրաքանչյուր թիզը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո՝ անդրադառնալով տարածքային հարցերին։

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է, որ Միացյալ Արաբական Էմիրությունների Աբու Դաբի Աբու Դաբիում բանակցություններից հետո հիմք է դրվել հետագա աշխատանքների համար։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց, Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների խոսքով՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ կբարձրացնի բանակցություններում եվրոպացիներին ներգրավելու հնարավորության հարցը։ Ըստ Քուշների՝ բանակցությունների ընթացքում Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ուկրաինան քննարկել են հետկոնֆլիկտային անվտանգության շրջանակը։ Նա նաև նշել է, որ տարածքային հարցը բանակցությունների ամենաբարդ կողմն է։

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության բաժնի պետ Ալեքսանդր Զորինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակումը կարող է տեղի ունենալ առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում։ Մոսկվայի և Կիեւի միջև գերիների փոխանակումը կլինի ամենախոշորը մինչ օրս՝ ընդգրկելով ավելի քան 1000-ական մարդ յուրաքանչյուր կողմից։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի հարցով եվրոպական կողմերի հետ փոխգործակցության հնարավոր ձևաչափի վերաբերյալ հստակ պատկերացում չկա.

 

Leave a comment