Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության նոր համակարգ․ Մեդինսկի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության նոր, ժամանակակից և արդիականացված համակարգ, որն արդար կլինի և չի գործի առանձին երկրների շահերի հաշվին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։

«Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության նոր, ժամանակակից, արդիականացված և արդար համակարգ, որը չի գործի առանձին երկրների շահերի հաշվին։ Մենք կաշխատենք այդ ուղղությամբ»,- ասել է նա՝ Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների արդյունքներով։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը լիովին չի հասկանում, թե ինչ քննարկի Եվրոպայի հետ. նրանք ոչ մի խաղաղության առաջարկ չեն ներկայացրել։

Leave a comment