Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիտկոֆֆը նոյեմբերի 12-ին կժամանեն Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին Քուշները հայտարարել է Աբու Դաբիում կայացած Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների արդյունքներով։ Ռուսական մայրաքաղաք այցելելուց հետո ամերիկյան պատվիրակությունը նախատեսում է ուղևորվել Ուկրաինա։
«Վաղը Ուիտկոֆֆի հետ միասին մենք կմեկնենք Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման»,- նշել է ամերիկացի բանագնացը։
Ամերիկյան կողմի փոխանցմամբ՝ Աբու Դաբիում ընթացած բանակցությունների ընթացքում հաջողվել է զգալի առաջընթաց գրանցել անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումներում։ Այժմ Վաշինգտոնը մտադրված է շարունակել խորհրդակցությունները անմիջապես Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության հետ՝ հակամարտության կարգավորմանն ուղղված հետագա քայլերը հստակեցնելու նպատակով։
Ռուսական կողմը ևս դրական է գնահատել երկօրյա հանդիպման արդյունքները։ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ բանակցությունների արդյունքում ամուր հիմք է ստեղծվել հետագա աշխատանքների համար։