ՔԿԾ–ն հրապարակել է Արսեն Գևորգյանի խցի մոտ տեղադրված տեսախցիկների արձանագրած տվյալները

Բաժանորդագրվել

Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմը հայտարարել էր, որ բժիշկներին թույլ են տվել քրեակատարողական հիմնարկ մուտք գործել միայն նրա մահվանից հետո։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հրապարակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի խցի մոտ տեղադրված տեսախցիկների արձանագրած տվյալները` այդպիսով արձագանքելով Գևորգյանի փաստաբանական թիմի հայտարարությանը։

«Նուբարաշեն» ՔԿՀ–ում ինֆարկտից մահացած Գևորգյանի փաստաբանական թիմն ավելի վաղ հայտարարություն էր տարածել` նշելով, որ Արսեն Գևորգյանի ինքնազգացողության վատացումից հետո նրան ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել, իսկ բժիշկներին թույլ են տվել քրեակատարողական հիմնարկ մուտք գործել միայն նրա մահվանից հետո։

ՔԿԾ–ն հրապարակել է նոյեմբերի 10–ի առավոտյան արձանագրված իրադարձությունների վերաբերյալ տվյալները՝ համապատասխան ժամանակագրությամբ։

1. Ժամը 07:37-ին ծառայողը մոտենում է համապատասխան խցին և զրուցում այնտեղ գտնվող անձի հետ մինչև ժամը 07:38-ը։

2. Ժամը 07:40-ին ծառայողը ևս մեկ անգամ մոտենում է խցին և զրուցում մինչև ժամը 07:41-ը։

3. Ժամը 07:42-ին բուժքույրը մոտենում է խցին։

4. Ժամը 07:43-ին ծառայողը բացում է խուցը, և բուժքույրը մուտք է գործում ներս։

5. Ժամը 07:45-ին բուժքույրը դուրս է գալիս խցից շտապօգնություն կանչելու գործընթացը կազմակերպելու նպատակով։

6. Ժամը 07:51-ին ծառայողը ևս մեկ անգամ բացում է խուցը, և բուժքույրը գտնվում է այնտեղ մինչև ժամը 07:58-ը։

7.Ժամը 08:10-ին շտապօգնության աշխատակիցները մոտենում են քրեակատարողական հիմնարկին։

8.Ժամը 08:13-ին շտապօգնության աշխատակիցները մուտք են գործում համապատասխան խուց։

9. Ժամը 08:23-ին անձին խցից դուրս են բերում պատգարակով։

10. Ժամը 08:27-ից մինչև 08:33-ը քրեակատարողական հիմնարկի միջանցքում պատգարակի վրա գտնվող անձին միացնում են էլեկտրասրտագրության սարքին, որի ընթացքում շտապօգնության բժշկի կողմից արձանագրվում է անձի կենսաբանական մահը։

Leave a comment