Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում նոյեմբերի 10-ից 20-ին անցկացվում է «Total Chess World Championship Tour» մրցաշարը, որին հրավիրված են համաշխարհային շախմատի 24 ուժեղագույն ներկայացուցիչները, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը:

Մրցաշարին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականի առաջին համար Հայկ Մարտիրոսյանը։ Մասնակիցները բաժանված են 4 խմբային փուլերի՝ ամեն խմբում 6 մասնակիցներով։ Հայկ Մարտիրոսյանի խմբում մասնակցում են նաև Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Շախրիար Մամեդյարովը և Աբհիմանյու Միշրան։

Նոյեմբերի 10-ին կայացել է կայծակնային խաղի մրցաշարը, որտեղ Հայ Մարտիրոսյանը տարել է չորս հաղթանակ, գրանցել մեկ ոչ-ոքի և չորս պարտություն՝ 4,5 միավորով գրավելով 13-րդ տեղը: 7 միավորով հաղթող է ճանաչվել ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը: ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 6 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը:

Leave a comment