Մեզ ոգեշնչել է այն․ Քուշները՝ եռակողմ բանակցությունների մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց, փեսա Ջարեդ Քուշները կառուցողական է գնահատել ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև կայացած եռակողմ շփումները։ Այս մասին նա նշել է X սոցիալական ցանցում։

«Մեզ ոգեշնչել են կայացած կառուցողական բանակցությունները։ Նախագահի հանձնարարությամբ մենք աշխատում ենք այս ավերիչ պատերազմին վերջ դնելու և անվտանգության ոլորտում այնպիսի պայմանավորվածություններ մշակելու ուղղությամբ, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայի ինքնիշխանության, անվտանգության ու բարգավաճման, ինչպես նաև Եվրոպայում երկարատև խաղաղության ապահովման համար»,- գրել է Քուշները։

Նախատեսվում է, որ չորեքշաբթի օրը Աբու Դաբիում կկայանա եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը։

Ավելի վաղ, Աբու Դաբիում բանակցությունների առաջին փուլի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Քուշները հաստատել էր, որ Վաշինգտոնը հույս ունի բանակցությունների արդյունքում հասնել նաև եվրատլանտյան տարածաշրջանում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորմանը։

Leave a comment