«Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը գլխավորող արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է Արսեն Գևորգյանի մահվան մանրամասների մասին»,- ԵՄ գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը։ Նա հույս հայտնեց, որ հարցն աչքաթող չի արվի։ Ինչ վերաբերում է «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների հավաքին ԵՄ գրասենյակի մոտ, Հարությունյանի խոսքով՝ նպատակը ողբերգական դեպքի վրա լրացուցիչ ուշադրություն հրավիրելն է։
«Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներ միշտ էլ եղել են, բայց մարդու իրավունքների նման աստիճանի խախտում, ժողովրդավարության նման մակարդակի նահանջ իմ պրակտիկ գործունեության ընթացքում երբևէ չի եղել։ Բոլոր ՔԿՀ-ները հեղեղված են քաղաքական բանտարկյալներով։ Ցավոք, եվրոպական ոչ բոլոր կառույցներն ունեն այդ համարձակությունը՝ բարձրաձայնելու, բայց ԵԽԽՎ վերջին զեկույցում եվրոպական բարձր հեղինակություն ունեցող կառույցն այդ մասին բարձրաձայնեց՝ նշելով, որ կան հետապնդումներ, ընտրովի արդարադատություն»,- ասաց Հարություն Հարությունյանը, որը մինչ պատգամավոր դառնալը զբաղվում էր փաստաբանական գործունեությամբ։
Ցույցն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: