Հանրապետականը կոչ է արել Nvidia-ի գործադիր տնօրենին հրաժարական տալ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ Սենատի բանկային հարցերի հանձնաժողովում Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Քևին Քրամերը կոչ է արել Nvidia ընկերության գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին լքել պաշտոնը՝ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Չինաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող կնոջ հետ նրա արտաամուսնական կապի մասին։

«Շանտաժի ենթարկվելու ռիսկն այնքան մեծ է, իսկ Nvidia-ի չիպերն անվտանգության տեսանկյունից այնքան զգայուն են, որ, իմ կարծիքով, նա պետք է լքի իր պաշտոնը»,- Քևին Քրամերը հայտարարել է Politico պարբերականին։

Քաղաքական գործիչը նշել է, որ նույնիսկ այն կասկածը, թե նա դավաճանական կապ է ունեցել մի կնոջ հետ, որը կարող է լրտես լինել, կարող է բավարար հիմք հանդիսանալ անվտանգության հետ կապված մտահոգությունների առաջացման համար։

Նոյեմբերի 8-ին Nvidia-ի տնօրենների խորհուրդը հայտնել էր Հուանգի նկատմամբ հետաքննություն սկսելու մասին։ Ընկերության ղեկավարն իր հերթին էլեկտրոնային նամակում խոստովանել էր Չինաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող կնոջ հետ ռոմանտիկ հարաբերությունների մասին և ընդգծել, որ ամբողջությամբ պատասխանատվություն է ստանձնում իր գործողությունների համար։

Leave a comment