Թրամփը և Նեթանյահուն բարձր տոնով դժոխային վեճ են ունեցել․ Ynet

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանգստյան օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ «արտասովոր բարդ և լարված» զրույց է ունեցել՝ Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հարցի շուրջ։ Նման պնդմամբ, հղում անելով իր աղբյուրին, հանդես է եկել Ynet հարթակը։

Հարթակի զրուցակցի խոսքով՝ զրույցը հիշեցրել է «բարձր տոնով ընթացող դժոխային վեճ»։

Ynet-ի համապատասխան հարցմանը պատասխանելով՝ Իսրայելի վարչապետի գրասենյակը հերքել է այդ տեղեկությունը՝ այն անվանելով «կեղծ լուրեր»։ Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել, սակայն հայտարարել է, որ Նեթանյահուի և Թրամփի զրույցը «բոլորովին էլ բարդ չի եղել»։

Ավելի վաղ Financial Times բրիտանական թերթը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Նեթանյահուն գրեթե ամեն օր զանգահարում է Թրամփին՝ խնդրելով վերսկսել ռազմական գործողություններն Իրանի դեմ։

Leave a comment