Ես ավելի զգայուն եմ գտնվում, քան Դուք Ձեր գործընկերոջ նկատմամբ. Ծովինար Վարդանյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

Ես ավելի զգայուն եմ գտնվում, քան Դուք Ձեր գործընկերոջ նկատմամբ. Ծովինար Վարդանյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հարգեցին  «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի մահը:

«Ես ցավակցում եմ մահվան կապակցությամբ ընտանիքի հարազատներին, բայց և այնպես ճիշտ չէ քաղաքականացնել հարցը: Ես մեկ րոպե լռությամբ հարգելով Գևորգյանի մահը, էլ ավելի բարեկիրթ և զգայուն եմ գտնվում՝ չնայած հնչած արտահայտությանը, որ նա քաղբանտարկյալ է եղել, էլ ավելի զգայուն եմ գտնվում, քան դուք ձեր գործընկերոջ նկատմամբ»,-նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը:

Ըստ Վարդանյանի՝ «Ուժեղ Հայաստան»-ի գործընկերները փորձում են քաղաքականացնել այդ հարցը, ինչը ճիշտ չէ. «Կարելի էր անուն-ազգանունը նշել: Մենք պետք է զգույշ լինենք և, ընդհանուր առմամբ, չի կարելի մահը քաղաքականացնել»:

Leave a comment