Ստեփանավանում ավագանու անդամների միաձայն քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել Արմեն Գրիգորյանը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ստեփանավանում նորընտիր ավագանու ներկա 14 անդամների միաձայն քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը: 

Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը ընտրություններից առաջ կալանավորվել էր, նա ինֆարկտի հետևանքով մահացել է ՔԿՀ-ում:

Արմեն Գրիգորյանը 2020 թվականին նշանակվել էր Ստեփանավանի համայնքապետի պաշտոնակատար, իսկ 2021 թվականին ընտրվել է համայնքի ղեկավար «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ցուցակով։ 

2026 թվականի ՏԻՄ ընտրություններին նա մասնակցել է ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, այլ «Գործարար» կուսակցության ցուցակով։ ՔՊ-ն հայտարարել էր, որ քվեարկելու էր Արմեն գրիգորյանի օգտին:

Leave a comment