Մատենադարան է այցելել Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությունը։
Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանի և թանգարանի ղեկավար Իվեթ Թաջարյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը շրջայց են կատարել թանգարանում՝ ծանոթանալով միջնադարյան ձեռագրական հարուստ ժառանգության բացառիկ նմուշներին։
Պատվիրակությունն այցելել է նաև Վերականգնման բաժին, ծանոթացել ձեռագրերի՝ այդ թվում պարսկերեն մատյանների, պահպանման ու վերականգնման աշխատանքներին։
Այցի ավարտին քննարկվել են հայ-իրանական կրթամշակութային կապերի ամրապնդման և գրավոր ժառանգության պահպանման ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները։
Մատենադարան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: