Ուկրաինան Արևմուտքից խնդրում է 800 հոգանոց բանակ ֆինանսավորել․ AFP

Ուկրաինան ցանկանում է, որ իր արևմտյան գործընկերները ռազմական գործողությունների ավարտից հետո առնվազն տասը տարվա ընթացքում ֆինանսավորեն 800 հազար անձնակազմ ունեցող բանակը։ Այս մասին նոյեմբերի 10-ին հայտնել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյայի։

Ըստ գործակալության՝ Կիեւը մտադիր է պահպանել նման թվաքանակով բանակ՝ Ռուսաստանի հետ հնարավոր ապագա զինված հակամարտության դեպքում։

Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի հարցը բարձրացվել է նաև նախկինում։ Հոկտեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ մտադիր է պահպանել բանակի ներկայիս թվաքանակը։ «Եթե ունենամ բավարար ֆինանսավորում, ես կցանկանայի պահպանել 800 հազար հոգանոց բանակ։ Եթե մենք լինենք ՆԱՏՕ-ի կազմում, ապա այդ թիվը կարող է լինել 800 հազար կամ ավելի քիչ»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Կիեւը մտադիր չէ համաձայնեցնել իր բանակի թվաքանակը ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Միացյալ Նահանգների հետ՝ պնդելով, որ Ուկրաինան ինքնուրույն պետք է որոշի այդ հարցը։

 

Leave a comment