Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Տարածքային հարցը կարող է դառնալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Աբու Դաբիում ընթացող եռակողմ բանակցությունների երկրորդ օրվա քննարկման թեման։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է եվրոպական Politico պարբերականը։
Պարբերականի տեղեկություններով՝ նոյեմբերի 10-ին մեկնարկած բանակցությունների առաջին օրը հիմնականում կենտրոնացած է եղել անվտանգության երաշխիքների և ռազմագերիների փոխանակման հարցերի վրա։
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ ուկրաինական պատվիրակությունը՝ Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։