33 տրանսպորտային միջոցի մասնակցությամբ վթար է եղել․ Կորեա (տեսանյութ)

Կորեայի Հանրապետությունում 33 տրանսպորտային միջոցի մասնակցությամբ վթար է եղել։

Միջադեպի հետևանքով 48 մարդ է տուժել, հայտնել է «Յոնհապ»-ը։

Ավտոբուսի 60-ամյա վարորդը հայտնել է, որ արգելակման համակարգը շարքից դուրս է եկել։ Այն բախվել է խաչմերուկում՝ լուսացույցի դիմաց կանգնած տրանսպորտային միջոցներին, ապա մխրճվել երթևեկելի գոտիներն իրարից բաժանող արգելապատնեշի մեջ։

 

Leave a comment