Հայկ Մարտիրոսյանը Բուդապեշտում կմրցի Մագնուս Կարլսենի և աշխարհի ուժեղագույն շախմատիստների հետ

Հայ առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը մասնակցում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող «Total Chess World Championship Tour» մրցաշարին


ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայ առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը մասնակցում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող «Total Chess World Championship Tour» մրցաշարին։


Այս մասին հայտնում է Շախմատի ֆեդերացիան։


Մրցաշարը մեկնարկել է նոյեմբերի 10-ին և կտևի մինչև նոյեմբերի 20-ը։ Դրան հրավիրված են աշխարհի 24 ուժեղագույն շախմատիստներ։


Մասնակիցները բաժանված են չորս խմբի՝ յուրաքանչյուրում վեց շախմատիստ։


Հայկ Մարտիրոսյանն ընդգրկված է մի խմբում, որտեղ հանդես են գալիս նաև աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Շախրիար Մամեդյարովը և Աբհիմանյու Միշրան։


Leave a comment