Մեր պրակտիկայում կալանքը կիրառվում է որպես պատիժ, խոշտանգման էլեմենտ. Խուդոյան

https://arm.sputniknews.ru/20261110/mer-praktikajum-kalanqy-kirarvum-e-vorpes-patizh-khvoshtangman-element-khudvojan-109193704.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0a/109184503_247:0:1687:1080_1920x0_80_0_0_7194cf1b3add8f3cb950c0d5ded57753.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, հովհաննես խուդոյան, կալանք, կալանավայր, սրբուհի գալյան, արսեն գևորգյան, видео

տեսանյութեր, տեսանյութ, հովհաննես խուդոյան, կալանք, կալանավայր, սրբուհի գալյան, արսեն գևորգյան, видео

Բաժանորդագրվել

Փաստաբան Հովհաննես Խուդոյանի գնահատմամբ` կալանքի կիրառման խնդիրն այսօր Հայաստանում համատարած է, համատարած է նաև անտարբերությունը խնդրի նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik․ Կալանքը` որպես խափանման միջոց, պետք է ունենա կոնկրետ նպատակ և կիրառվի քննության արդյունավետոթյունն ապահովելու համար, բայց մեր պրակտիկայում այն կիրառվում է որպես պատիժ, որպես խոշտանգման էլեմենտ։ Sputnik Արմենիայի De Jure հաղորդաշարի եթերում այս մասին ասաց իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանը` անդրադառնալով Արսեն Գևորգյանի մահվան դեպքին։
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 10-ին կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Նախնական վարկածով` մահվան պատճառը սրտի կաթվածն է։

Կալանք է, էլի, մարդը գնում է, 2 ամիս հանգիստ իր համար պառկում, դուրս է գալիս

«Մենք ասում ենք, որ կալանքը չի կարող լինել պատժիչ գործիք, և եթե բացառվի մարդկանց պատժելու այդ նկատառումը, պրակտիկայում կալանքների կիրառման թիվը էականորեն կնվազի», – կարծում է իրավապաշտպանը։

Հիմնվելով սեփական փորձառության վրա` Խուդոյանը նկատում է, որ իրավապահ համակարգում կալանքը մեծ մասամբ ընկալվում է որպես անվնաս և սովորական երևույթ։

«Քննիչներ, դատախազներ, դատավորներ ասում են` դե, կալանք է, էլի, մարդը գնում է, 2 ամիս հանգիստ իր համար նստում, պառկում է, դուրս է գալիս, մենք առանձնապես էդ մարդուն շատ չենք վնասում։ Բայց մի քիչ ավելի խորքային որ նայում ենք, կալանավորումը միայն անձի` մի սենյակում գտնվելը չէ, կալանավորումը ընտանիքի անդամների, երեխաների, ծնողների, հարազատների անդառնալի հոգեկան տառապանքներ են, կալանավորումը այդ անձի առողջությանը հետագայում անչափելի ձևով պատճառված վնասն է»,– նշում է իրավապաշտպանը` հավելելով, որ ողբերգական դեպքերը հենց այդ անդառնալի վնասի մասին են խոսում։ Ավելին` նա չի բացառում, որ հենց այդ վերաբերմունքն ու գործողություններն են բերում մարդկանց մահվան։

Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ մանրամասնում է փաստաբանը

«Իրար գործողություններ փոխլրացնելով` մեկն ասում է` «դե, ես ընդամենը մեղադրանք եմ հաստատում», մեկն ասում է` «դե, ես ընդամենը միջնորդություն եմ տանում դատարան», մեկն ասում է` «ես ընդամենը 2 ամսով կալանք եմ տալիս», մեկն էլ ասում է` «ես ընդամենը իրեն այդ հիմնարկում տեղավորում եմ, սնունդ եմ տալիս», մյուսն էլ ասում է` «ես էլ հեռակա զբաղվում եմ իր առողջական հարցերով»։ Էս շղթայի մեջ բոլոր այս անձինք փորձում են իրենց պատասխանատվության բաժինը նվազեցնել` իրենց ներկայացնելով այդ համակարգի միայն մի պտուտակը` ասելով, որ իրենցից շատ բան կախված չէ։ Բայց իրականում յուրաքանչյուրը հավասար պատասխանատվություն ունի այս ծանր հետևանքի համար»,– պնդում է իրավապաշտպանը։

Նրա գնահատմամբ` կալանքի կիրառման խնդիրն այսօր մեր երկրում համատարած է, համատարած է նաև անտարբերությունը խնդրի նկատմամբ։ Ու թեև հասարակությունը դժբախտ դեպքերի մասին տեղեկանում է հիմնականում, երբ դա տեղի է ունենում քաղաքական գործիչների, հանրային հայտնի դեմքերի հետ։ Խուդոյանը վստահեցնում է, որ շարքային քաղաքացիների նկատմամբ պետական համակարգի վերաբերմունքը շատ ավելի վատն է։

Այո՛, խնդիրը կա, բայց հո կալանավորներին մեր տուն չե՞նք տանելու

Հովհաննես Խուդոյանի գնահատմամբ` հայաստանյան ՔԿՀ–ներում պահման պայմանները նպաստում են, որ խնդիրներ ունեցող մարդկանց առողջական վիճակն էլ ավելի վատանա։

«Ես ձեզ վստահեցնւմ եմ, որ նույն «Նուբարաշեն» ՔԿՀ–ն` իր խոնավությամբ, իր միջատներով, իր ծխած սենյակներով, իր օդափոխության համակարգի բացակայությամբ և շատ այլ պայմաններով բավարար է, որ նույնիսկ առողջ մարդը, այնտեղ հայտնվելով, հիվանդություններ ձեռք բերի։ Էլ չասեմ` եթե մարդը որևէ խնդիր ունեցած լինի»,– ասում է Խուդոյանը` հավելելով, որ «Նուբարաշենում» խնդիրը սուր է, բայց չի նշանակում, որ մյուս հիմնարկներում խնդիրներ չկան։

Իրավապաշտպանը նշում է` ՔԿՀ–ները միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու համար լուրջ աշխատանք կա անելու, և այդ փաստը չեն թաքցնում նաև ոլորտի պատասխանատուները։

«Ասում են` այո՛, խնդիրը կա, մինչև կլուծենք, թող սպասեն։ Նույնիսկ ցինիկ արտահայտությամբ, թե` «կալանավորնեին հո մեր տուն չե՞նք տանելու»»,– պատասխանատուների արտահայտություններն է մեջբերում իրավապաշտպանը։

Խուդոյանը հիշեցնում է, որ տարիներ առաջ ՔԿՀ–ներում բուժծառայությունները բարելավելու նպատակով սպասարկումը տեղափոխվեց առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող «Քրեակատարողական բժշկություն» ՊՈԱԿ–ին։ Արդյունքում, նրա գնահատմամբ, ստացվեց, որ երկու գերատեսչություններ պատասխանատու են կալանավորների առողջության համար, բայց իրականում ոչ ոք չի զբաղվում։

ՀՀ ՔԿՀ–ներում հատուկ խցեր կլինեն ինքնավնասման հակում ունեցող անձանց համար. նախարար

«Այսօր լուրջ խնդիրներ ունենք։ Անձի առողջական վիճակի մասին 1 փաստաթուղթ ստանալը կարող է 1 ամսում նոր այդ ՊՈԱԿ–ը տրամադրի։ Կամ անձը խնդիր ունենա քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու, կարող է դա 1 շաբաթ տևի։ Նույնիսկ ատամնացավի դեպքում, մարդուն խոշտանգման աստիճանի տանջող այդ հարցը լուծվի մի քանի օրերի ընթացքում»,– նշում է Խուդոյանը։

Նշված խնդիրների լուծումը, մեր զրուցակցի համոզմամբ, ընդամենը քաղաքական կամքի բացակայության հետևանք է։ Իսկ նորմալ պայմաններով ՔԿՀ ունենալու համար, նրա խոսքով, բավական է տոնական մի միջոցառումից հրաժարվել ու գումարն ուղղել այդ նպատակին։

Նշենք, որ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր` շահագրգռված են, որ քիչ նշանակվի կալանքը որպես խափանման միջոց, քանի որ ՔԿՀ-ներում տեղերն անսահմանափակ չեն:
Պաշտոնական տվյալների համաձայն, սակայն, ՀՀ դատարանները 2025 թվականին բավարարվել են կալանքի միջնորդությունների ավելի քան 61 տոկոսը։

Հովհաննես Խուդոյանի հետ զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։

Leave a comment