Հայաստանի և Lion Economics-ի ներկայացուցիչները քննարկել են ներդրումների ներգրավման հնարավորությունները

Հայաստանի և Lion Economics-ի ներկայացուցիչները քննարկել են ներդրումների ներգրավման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանն ու «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ Արամ Վարդանյանը նոյեմբերի 10-ին Ժնևում հանդիպել են Lion Economics ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն
Հենրի Լյովենդալի հետ։

Lion Economics-ը միջազգային խորհրդատվական ընկերություն է, որը մասնագիտացած է օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման, առևտրի խթանման և տնտեսական զարգացման ոլորտներում։ Ընկերության գործունեությունն ընդգրկում է շուրջ 60 երկիր։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարները, ներկայացվել են ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, նոր ներդրումների ներգրավմանն ու գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը։

Մտքեր են փոխանակվել հնարավոր համագործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Leave a comment