Եթե Փաշինյանը հրաժարական տա, գուցե մենք վարչապետի մեր թեկնածուին առաջադրենք․ Մամիկոն Ասլանյան. «Ա1+»

«Իշխանությունները խոսում էին հանրային ճնշման մասին, հանրային զանգված հանելու մասին, մենք էլ խոսում ենք հանրության այն հատվածի հետ, որն ավելի գերակշիռ է։ Հանրությանն իրազեկում ենք, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետությանը պարտադրվում է հիմնադիր փաստաթղթի փոփոխություն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր ուժերի նախաձեռնությանը։

Հիշեցնենք, որ կիրակի ընդդիմադիր ուժերը, իրենց ներկայացմամբ, անկախության պաշտպանության իրազեկման և նոր Սահմանադրության ընդունումը կանխելու նպատակով շրջում էին փողոցներով ու այլ վայրերով և զրուցում մարդկանց հետ։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Նոր Սահմանադրության հանրաքվե անցկացնելու համար հնարավոր է նաև հրաժարական տա և արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնա, ընդդիմադիր պատգամավորը ասում է՝ իրենք պատրաստ են դրան։ Բայց մինչ այդ իշխանությունները պետք է հասնեն դրան՝ նախ Փաշինյանը երկու անգամ հրաժարական տա, և վարչապետի որևէ թեկնածու չառաջադրվելուց հետո նոր արտահերթ ընտրություններ նշանակվեն։

Բայց Մամիկոն Ասլանյանը չբացառեց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո իրենք ԱԺ-ում կառաջադրեն վարչապետի իրենց թեկնածուին՝ Սամվել Կարապետյանին կամ մեկ ուրիշին։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment