Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է․
«Այսօր Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի հիմնադրման 30-ամյակն է։ Երեք տասնամյակների ընթացքում համայնքները դարձել են մեր պետական կառավարման կարևոր հենասյուներից մեկը։ Դրանց կայացման ու զարգացման հետևում հազարավոր մարդկանց ամենօրյա աշխատանքն ու նվիրումն են։
«Տեղական ինքնակառավարման» հուշամեդալով պարգևատրվեցին համայնքներում երկար տարիներ աշխատած և տեղական ինքնակառավարման զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած մարդիկ։ Շնորհակալություն բոլորին՝ իրենց աշխատանքի և համայնքների զարգացման գործում ունեցած ավանդի համար։ Առջևում դեռ շատ անելիքներ ունենք՝ ավելի ուժեղ և ինքնուրույն համայնքներ ունենալու համար»։