Եթե մարդը մահանում է անազատության մեջ, իշխանությունը չի կարող սահմանափակվել ցավակցական խոսքերով. Հարություն Հարությունյան

«Այսօր մենք սգում ենք ոչ միայն մարդու մահը, այլև ողբերգություն, որը ծանրագույն հարցեր է բարձրացնում պետության, արդարադատության և իշխանության պատասխանատվության վերաբերյալ։

Եթե մարդը մահանում է անազատության մեջ, իշխանությունը չի կարող սահմանափակվել ցավակցական խոսքերով և ձևական պարզաբանումներով։

Պետք է պատասխան տրվի՝ ո՞վ է պատասխանատու, և ո՞վ է պատասխան տալու նրա ընտանիքի ու հասարակության առջև։

Իշխանությունը ժամանակավոր է, պաշտոնը՝ անցողիկ, իսկ մարդկային կյանքը՝ անփոխարինելի։
Հանգչես խաղաղությամբ, Արսեն ջան։

Խորին ցավակցություն ընտանիքին և հարազատներին»։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment