Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել է․
«Հայաստանը օկուպացրած իշխանությունների օրոք ՔԿՀ-ում այսօր ևս քաղբանտարկյալ մահացավ։
Արմեն Գրիգորյան, Արսեն Գևորգյան. երկու մարդկային կյանք, երկու ընտանիքի անդառնալի կորուստ։ Պատերազմների, մահերի ու ողբերգությունների իշխանությունը չունի որևէ արդարացում։
Մեր երկրում այս իշխանությունների ձեռամբ արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի, ազատազրկումը դարձել է ընդդիմախոսներին լռեցնելու միջոց, իսկ դատարանները արդար դատաքննության երաշխավորներ չեն։
Սակայն մարդու կյանքը քաղաքական պայքարի գին լինել չի կարող։ Ոչ ոք իրավունք չունի իր իշխանությունը պահպանելու համար մարդկանց կյանքերը դարձնել քաղաքական հաշվարկի մաս։
Ի վերջո, սրանք չեն կարող անվերջ խուսափել մարդկային կյանքի առաջ ունեցած պատասխանատվությունից»։