Հայաստանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը վայելում են Իրանի վստահությունն ու հարգանքը, հայտարարել է ԻԻՀ փոխնախագահ, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը վայելում են Իրանի վստահությունն ու հարգանքը, հայտարարել է ԻԻՀ փոխնախագահ, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին։
«Իրանը դեմ է ցանկացած գործողության, որը կարող է խախտել տարածաշրջանային կայունությունը», – Երևանում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստի արդյունքներով ճեպազրույցում ասել է Փուրմոհամմադին։
Պատասխանելով տարածաշրջանային գործընթացների և TRIPP նախագծի վերաբերյալ Իրանում առկա տարբեր գնահատականների մասին հարցին՝ Փուրմոհամմադին նշել է, որ Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության աջակցումն է։
Փուրմոհամմադին նաև ընդգծել է, որ իրանական կողմը մշտական երկխոսություն է պահպանում հայ գործընկերների հետ: