Armenia Sputnik. «Եթե ուզում են, որ մենք Հայաստանին վռնդենք, մենք այդպես չենք անի, դուռը չենք փակում:
Մենք՝ որպես օրինապաշտ մարդիկ, որոնք հավատարիմ են իրենց պայմանագրային պարտավորություններին, այսօր պայմանավորվել ենք պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացնել Հայաստանի քաղաքացիներին քարտուղարությունում աշխատանքի ընդունման և ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի մասին որոշումը՝ մեր կազմակերպության 25-րդ հոդվածին համապատասխան, որն ասում է. եթե ՀԱՊԿ-ի բյուջեին պարտքը գերազանցում է երկու տարվա ժամկետը, ապա երկիրը պետք է զրկվի ձայնի իրավունքից։
Բայց մենք դուռը չենք շրխկացնում», – ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: