Հայաստանում կալանքը չպետք է վերածվի պատժի՝ մինչև դատարանի մեղադրական դատավճիռը. Ռուբեն Մխիթարյան

«Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա». Մխիթարյան

«Արսեն ջան, ախպեր ջան …

Սա ողբերգություն է, որը չի կարող մնալ առանց իրավական գնահատականի և պատասխանատվության հարցի բարձրացման։

Հայաստանում կալանքը չպետք է վերածվի պատժի՝ մինչև դատարանի մեղադրական դատավճիռը։

Կալանքը բացառիկ խափանման միջոց է, ոչ թե մարդուն պատժելու, ճնշելու կամ նրա կամքը կոտրելու գործիք։

Անմեղության կանխավարկածը Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է, ոչ թե դատարկ ձևակերպում։

Եթե պետությունը մարդուն զրկում է ազատությունից, ապա պարտավոր է նաև երաշխավորել նրա կյանքի, առողջության և արժանապատվության պաշտպանությունը։

Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները պետք է ենթարկվեն անկախ, ամբողջական և հրապարակային քննության։

Պետք է պարզվի բժշկական օգնության պատշաճությունն ու պատասխանատու պաշտոնատար անձանց գործողությունները։

Մարդու կյանքը չի կարող լինել քրեական արդարադատության համակարգի սխալների գինը։

Հ.Գ. Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա»։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment