Քաղաքական հետապնդումներ չեն իրականացվում. Սրբուհի Գալյանն անդրադարձել է բանտում Արսեն Գևորգյանի մահվան դեպքին

Ցավալի դեպք է տեղի ունեցել, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի մահվան դեպքին։

«Շատ դժվար է դեպքի մասին խոսելը, որովհետև ինչպես բոլորը, այնպես էլ մենք ցավում ենք տեղի ունեցածի կապակցությամբ»,- ասաց նա։

Գալյանը համաձայն չէ, որ այս հարցում ընդդիմությունը մեղադրում է ՔՊ-ին. «Ճշմարտությունն այնպիսին է, որ քաղաքական հետապնդումներ չեն իրականացվում։ Բոլորս գիտենք, թե տվյալ դեպքում խոսքը ինչ ենթադրյալ հանցագործության մասին է, տվյալ դեպքում պետությունը պետք է միշտ պատշաճ արձագանք տա, պետության գործառույթն է հետևել հանցագործությունների բացահայտմանը»։

Հիշեցնենք՝ այսօր քրեակատարողական հիմնարկում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանը:

Գևորգյանը մահացել է սրտի կաթվածից։

Leave a comment