Բուլղարիայում բախվել է 50 մեքենա․ կան զոհեր

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բուլղարիայի Յամբոլ քաղաքի մոտակայքում գտնվող մայրուղում խիտ մառախուղի պատճառով բախվել է մոտ 50 մեքենա։

Ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ի առավոտյան Ֆրակիայի մայրուղում։ Խիտ մառախուղի պատճառով բախվել են մի քանի տասնյակ բեռնատարներ, մեքենաներ և մեկ ավտոբուս։

Յամբոլի մարզի նահանգապետ Գեորգի Չալիկովը հայտնել է, որ վթարի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ։ Մայրուղին փակ է երկու ուղղություններով։

Leave a comment