Հայաստանում նոյեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի արևմտյան՝ 2–5 մ/վ արագությամբ։ Գիշերային սառնամանիքները կթուլանան։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի −3-ից −1, իսկ վաղը ցերեկը՝ +6-ից +8 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ -7-11, ցերեկը՝ -1+3,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը՝ -1+2,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +4+6,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -2+3,
Լոռիում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +3+6,
Տավուշում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +7+10,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -7-11, ցերեկը՝ -1+2,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +4+8,
Արարատում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +7+9,
Արմավիրում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +6+9,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -7-11, ցերեկը՝ 0+2,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +6+9,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +8+12,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ 0+3։